Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների<br /> գները 1,7%-ով նվազել են<br />


Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների
գները 1,7%-ով նվազել են

  • 01-12-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցված 1,7% գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 11,9% եւ 11,7% գնանկումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային էլեկտրաապրանքների, կահույքի, լվացող միջոցների, մշակույթի ապրանքների 0,6-0,1% գնանկում: Դրան զուգընթաց, վառելիքի, խոհանոցային սպասքի, գեղահարդարման ապրանքների, շինանյութերի, գրենական պիտույքների, անձնապիտո, ոսկերչական ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործվածքի գներն աճել են 0,1-1,6%-ով: Դիտարկվող մյուս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play