Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների
գները 1,7%-ով նուազել են
01-12-2008 17:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային
ապրանքների շուկայում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ
գրանցուած 1,7% գնանկման վրայ իր անմիջական ազդեցութիւնն է թողել
բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 11,9% եւ 11,7%
գնանկումը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի
նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է
կենցաղային էլեկտրաապրանքների, կահոյքի, լւացող միջոցների,
մշակոյթի ապրանքների 0,6-0,1% գնանկում: Դրան զուգընթաց,
վառելիքի, խոհանոցային սպասքի, գեղայարդարման ապրանքների,
շինանիւթերի, գրենական պիտոյքների, անձնապիտոյ, ոսկերչական
ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործուածքի գներն աճել են
0,1-1,6%-ով: Դիտարկուող միւս ապրանքախմբերում գների մակարդակը
նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ: