«Առաջնորդ» պարախումբը հանդէս է եկել բեմադրութեամբ<br />


«Առաջնորդ» պարախումբը հանդէս է եկել բեմադրութեամբ

  • 15-04-2010 19:00:00   |   |  Մշակոյթ
ԱՆԿԱՐԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին, «Առաջնորդ» պարախումբը Մուամմեր Գարաջա թատրոնի բեմում ներկայացրել է պարուսույց Նատալի Պոզ Յելմազի պիեսի բեմադրութիւնը: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», ներկայացման նիւթը նուռն էր, որպէս ժողովրդի հավաքականության խորհրդանիշ: «Եվ հիմա թափած նռան հատիկներ» խորագիրը կրող միջոցառումը ներկայացնում էր մեր ժողովրդի պատմութիւնը, ստեղծագործութիւնը, տառապանքներն ու վերածնունդը: «Արմատ», «Ծնունդ», «Նռան ծաղիկներ», «Նռան կորիզներ», «Նռան հատիկներ», «Որդեր», «Վերածնունդ» պարերի գլխաւոր դերերը կատարել են Նաթալի Պոզ Յելմազը, Դայք Այազը, Մարալ Եշիլչիմեն եւ Թիլդա Դանիելեանը: Վերջում բեմ է բարձրացել Թաքսիմի մարզական ակումբի ատենապետ Կարօ Համաջյանը, միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհավորելուց յետոյ յուշանուերներ է բաժանել պարուսույցներին:
  -   Մշակոյթ