ԱՆԿԱՐԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին,
«Առաջնորդ» պարախումբը Մուամմեր Գարաջա թատրոնի բեմում ներկայացրել
է պարուսույց Նատալի Պոզ Յելմազի պիեսի բեմադրությունը: Ինչպես
հաղորդում է «Մարմարան», ներկայացման նյութը նուռն էր, որպես
ժողովրդի հավաքականության խորհրդանիշ: «Եվ հիմա թափած նռան
հատիկներ» խորագիրը կրող միջոցառումը ներկայացնում էր մեր ժողովրդի
պատմությունը, ստեղծագործությունը, տառապանքներն ու վերածնունդը:
«Արմատ», «Ծնունդ», «Նռան ծաղիկներ», «Նռան կորիզներ», «Նռան
հատիկներ», «Որդեր», «Վերածնունդ» պարերի գլխավոր դերերը կատարել
են Նաթալի Պոզ Յելմազը, Դայք Այազը, Մարալ Եշիլչիմեն եւ Թիլդա
Դանիելյանը:
Վերջում բեմ է բարձրացել Թաքսիմի մարզական ակումբի ատենապետ
Կարո Համաջյանը, միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին
շնորհավորելուց հետո հուշանվերներ է բաժանել պարուսույցներին: