ԱՆԿԱՐԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին,
«Առաջնորդ» պարախումբը Մուամմեր Գարաջա թատրոնի բեմում ներկայացրել
է պարուսույց Նատալի Պոզ Յելմազի պիեսի բեմադրութիւնը: Ինչպէս
հաղորդում է «Մարմարան», ներկայացման նիւթը նուռն էր, որպէս
ժողովրդի հավաքականության խորհրդանիշ: «Եվ հիմա թափած նռան
հատիկներ» խորագիրը կրող միջոցառումը ներկայացնում էր մեր ժողովրդի
պատմութիւնը, ստեղծագործութիւնը, տառապանքներն ու վերածնունդը:
«Արմատ», «Ծնունդ», «Նռան ծաղիկներ», «Նռան կորիզներ», «Նռան
հատիկներ», «Որդեր», «Վերածնունդ» պարերի գլխաւոր դերերը կատարել
են Նաթալի Պոզ Յելմազը, Դայք Այազը, Մարալ Եշիլչիմեն եւ Թիլդա
Դանիելեանը:
Վերջում բեմ է բարձրացել Թաքսիմի մարզական ակումբի ատենապետ
Կարօ Համաջյանը, միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին
շնորհավորելուց յետոյ յուշանուերներ է բաժանել պարուսույցներին: