Եվրոդատարանի վճիռներով ճանաչուել է Հայաստանում Մարդու<br /> իրաւունքների եւրոպական կոնվենցիայի խախտումների 26 դէպքեր<br />


Եվրոդատարանի վճիռներով ճանաչուել է Հայաստանում Մարդու
իրաւունքների եւրոպական կոնվենցիայի խախտումների 26 դէպքեր

  • 20-03-2009 18:30:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիային Հայաստանի միանալուց ի վեր, 7 տարուայ ընթացքում ՀՀ 15 քաղաքացիների դիմումների հիման վրայ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը կայացրել է 14 վճիռ (երկու դիմումներ միացուել եւ քննվել են մէկ վարոյթի շրջանակում): Այս մասին «Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի չափորոշիչների կիրառումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում» մարտի 20-ի համաժողովում յայտնեց Եւրոպական դատարանի անդամ Ալվինա Գիւլումեանը: 14 վճիռներով դատարանը ճանաչել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի թւով 6 յոդուածների խախտման 26 դէպք, որից 9-ը վերաբերւում է 6-րդ յօդուածին` արդար դատաքննութեան իրաւունք, 7-ը` 11 յօդուածին` խաղաղ հաւաքների ազատութեան իրաւունք, 5-ը Կոնվենցիայի 2-րդ արձանագրութեան 2-րդ յօդուածին, որը վերաբերւում է բողոքարկման իրաւունքին: Խախտումներից 3-ը վերաբերել են Կոնվենցիայի 3-րդ յօդուածին` խոշտանգումներ կամ անմարդկային վերաբերմունք, 1-ական դէպքում խախտումները վերաբերել են Կոնվենցիայի 10-րդ յօդուածին` տեղեկատուութեան ազատութիւն, Կոնվենցիայի առաջին արձանագրութեան 3-րդ յօդուածին` ազատ ընտրութիւնների իրաւունք: Ա.Գիւլումեանը նշեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ի դէմ ներկայացուել է 1 255 դիմում, որից 550-ն ընդդէմ ՀՀ-ի Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն են` կապուած ղարաբաղեան հակամարտութեան հետ: Այդ դիմումներից ոչ մէկը դեռեւս քննութեան չի առնուել: ՀՀ քաղաքացիների կողմից ընդդէմ ՀՀ-ի ներկայացուել է 528 դիմում:
  -   Մարդու իրաւունքներ