ԱՄԷ-ի պատուիրակութիւնը տպավորված է Հայաստանի տնտեսական<br /> զարգացման հնարաւորութիւններով<br />


ԱՄԷ-ի պատուիրակութիւնը տպավորված է Հայաստանի տնտեսական
զարգացման հնարաւորութիւններով

  • 05-03-2009 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական Միացեալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում կան նաեւ գործարարներ երեք էմիրություններից, տպավորված է Հայաստանի տնտեսական զարգացման հնարաւորութիւններով եւ պատրաստ է համագործակցել ու ներդրումներ կատարել ամենատարբեր ոլորտներում: Այս մասին նախարարը յայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի հետ մարտի 5-ի հանդիպմանը: Նա նշել է, որ ծրագրերի փաթեթը, որ տանում են իրենց հետ, քննարկելու են նաեւ էմիրությունների աւելի լայն գործարար շրջանակների հետ: Տ.Սարգսեանը նշել է, որ տեղեակ է Հայաստանում համապատասխան նախարարութիւնների ու գերատեսչութիւնների հետ պատուիրակութեան ունեցած հանդիպումների, քննարկումների մասին` հավաստելով, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստակամ է հնարավորինս օժանդակել փոխշահավետ համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ վարչապետի, տնտեսութեան, առեւտրի, գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ այլ բնագաւառներում երկու երկրների միջեւ համագործակցութեան խթանմանը էապէս կնպաստի նաեւ հայ-էմիրաթյան միջկառավարական յանձնաժողովի ստեղծումը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, որպէս երկկողմ տնտեսական համագործակցութեան առաւել հեռանկարային ոլորտներ կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, մասնաւորապէս, այլընտրանքային էներգետիկայի, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան բնագաւառները: Կարեւորվել է նաեւ համագործակցութիւնը բանկային ոլորտում:
  -   Տնտեսութիւն