ԱՄԷ-ի պատվիրակությունը տպավորված է Հայաստանի տնտեսական<br /> զարգացման հնարավորություններով<br />


ԱՄԷ-ի պատվիրակությունը տպավորված է Հայաստանի տնտեսական
զարգացման հնարավորություններով

  • 05-03-2009 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում կան նաեւ գործարարներ երեք էմիրություններից, տպավորված է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով եւ պատրաստ է համագործակցել ու ներդրումներ կատարել ամենատարբեր ոլորտներում: Այս մասին նախարարը հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մարտի 5-ի հանդիպմանը: Նա նշել է, որ ծրագրերի փաթեթը, որ տանում են իրենց հետ, քննարկելու են նաեւ էմիրությունների ավելի լայն գործարար շրջանակների հետ: Տ.Սարգսյանը նշել է, որ տեղյակ է Հայաստանում համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ պատվիրակության ունեցած հանդիպումների, քննարկումների մասին` հավաստելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս օժանդակել փոխշահավետ համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ վարչապետի, տնտեսության, առեւտրի, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում երկու երկրների միջեւ համագործակցության խթանմանը էապես կնպաստի նաեւ հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, որպես երկկողմ տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառները: Կարեւորվել է նաեւ համագործակցությունը բանկային ոլորտում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play