«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմութեան մէջ
բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը
03-03-2009 15:59:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենբրոկ» բաց բաժնետիրական
ընկերութիւնը յայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայի պատմութեան
մէջ բաժնետոմսերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO)
մասին: Բաժնետոմսերի թողարկումն իրականացւում է «Արցախ
հիդրոէլեկտրակայան» բաց բաժնետիրական ընկերութեան կողմից` 3,45
մլրդ ՀՀ դրամ (մօտ 1 մլն 128,4 հազար ԱՄՆ դոլար` ՀՀ ԿԲ-ի մարտի 2-ի
փոխարժեքով հաշուարկուած) ընդհանուր ծաւալով:
Ըստ թողարկման խորհրդատու եւ տեղաբաշխող «Արմենբրոկ» ԲԲԸ-ի
հաղորդագրութեան, տեղաբաշխւում է ընդհանուր թւով 3 մլն 285 հազար
715 բաժնետոմս. մէկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 1050
դրամ: Հրապարակային տեղաբաշխման ազդագիրը գրանցուել է հհայաստանի
Հանրապետութեան Կենտրոնական Բանկի կողմից: Տեղաբաշխման գործընթացն
աւարտուելուն պես յայտ կներկայացուի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա»
ֆոնդային բորսա` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու
նպատակով: Երկրորդական բորսայական շուկայում բաժնետոմսերի
իրացուելիութիւնը կապահովուի մարքեթ-մեյքերի կողմից:
«Արցախ ՀԷԿ» բաժնետոմսերի թողարկման Յ տեղաբաշխման վերաբերեալ
լրացուցիչ տեղեկատուութիւն, այդ թւում` թողարկման ամբողջական
Ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կամ «Արմենբրոկ ԲԲԸ»
ինտերնետային կայքերից` www.artsakhhpp.com կամ www.armenbrok.com:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ)
էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերութիւններից է, որը ներկայումս
բաւարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը:
Ընկերութիւնը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի ջրամբարի
վրայ տեղակայուած Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որն ունի 50
մվտ դրուածքային հզորութիւն եւ տարեկան 90-140 մլն կվտ/ժամ
էլեկտրաէներգիայի արտադրութեան հնարաւորութիւն: Տեղաբախումից
հավաքագրված միջոցները կուղղուեն երեք փոքր հիդրոէլեկտրակայանների
կառուցմանը ԼՂՀ ամենամեծ գետի` Թարթառի վրայ: Նոր
հիդրոէլեկտրակայանները հնարաւորութիւն կտան բաւարարելու ԼՂՀ
էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի աւելի քան 85%-ը: Սոյն
առաջնային հրապարակային տեղաբաշխումը հանդիսանում է ԼՂՀ
կառավարութեան կողմից էներգետիկային բնագաւառում իրականացyող
բարեփոխումների մի մասը, որն ուղղուած է ԼՂՀ էներգետիկ անկախութեան
եւ անվտանգութեան ապահովմանը: