«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմության մեջ<br /> բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը<br />


«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմության մեջ
բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը

  • 03-03-2009 15:59:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ բաժնետոմսերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մասին: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվում է «Արցախ ՀիդրոԷլեկտրաԿայան» բաց բաժնետիրական ընկերության կողմից` 3,45 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 մլն 128,4 հազար ԱՄՆ դոլար` ՀՀ ԿԲ-ի մարտի 2-ի փոխարժեքով հաշվարկված) ընդհանուր ծավալով: Ըստ թողարկման խորհրդատու եւ տեղաբաշխող «Արմենբրոկ» ԲԲԸ-ի հաղորդագրության, տեղաբաշխվում է ընդհանուր թվով 3 մլն 285 հազար 715 բաժնետոմս. մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 1050 դրամ: Հրապարակային տեղաբաշխման ազդագիրը գրանցվել է ՀՀայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից: Տեղաբաշխման գործընթացն ավարտվելուն պես հայտ կներկայացվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսա` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու նպատակով: Երկրորդական բորսայական շուկայում բաժնետոմսերի իրացվելիությունը կապահովվի մարքեթ-մեյքերի կողմից: «Արցախ ՀԷԿ» բաժնետոմսերի թողարկման Յ տեղաբաշխման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` թողարկման ամբողջական Ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կամ «Արմենբրոկ ԲԲԸ» ինտերնետային կայքերից` www.artsakhhpp.com կամ www.armenbrok.com: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը ներկայումս բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի ջրամբարի վրա տեղակայված Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որն ունի 50 ՄՎտ դրվածքային հզորություն եւ տարեկան 90-140 մլն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորություն: Տեղաբախումից հավաքագրված միջոցները կուղղվեն երեք փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը ԼՂՀ ամենամեծ գետի` Թարթառի վրա: Նոր հիդրոէլեկտրակայանները հնարավորություն կտան բավարարելու ԼՂՀ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ավելի քան 85%-ը: Սույն առաջնային հրապարակային տեղաբաշխումը հանդիսանում է ԼՂՀ կառավարության կողմից էներգետիկային բնագավառում իրականացվող բարեփոխումների մի մասը, որն ուղղված է ԼՂՀ էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play