Հնդկաստանն ու Մեքսիկան առաջին տեղերն են զբաղեցնում դէպի ԱՄՆ<br /> «ուղեղների արտահոսքով»<br />


Հնդկաստանն ու Մեքսիկան առաջին տեղերն են զբաղեցնում դէպի ԱՄՆ
«ուղեղների արտահոսքով»

  • 23-02-2009 16:42:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դէպի ԱՄՆ «ուղեղների արտահոսքով» Մեքսիկան երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում Հնդկաստանից յետոյ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ասւում է Մեքսիկայի Հիւսիսային Ամերիկայի ուսումնասիրութեան գիտահետազօտական կենտրոնի զեկոյցում: Ըստ ուսումնասիրութեան տուեալների, Միացեալ Նահանգներում աշխատում են 500 հազարից աւելի մեքսիկացի գիտնականներ: Առաջին տեղում Հնդկաստանն է` աւելի քան 600 հազար գիտնական: Մեքսիկային յաջորդում են Ֆիլիպինները, Չինաստանը, Կանադան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Զեկոյցում նշւում է, որ Լատինական Ամերիկայից գաղթածները, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հաջողութեամբ շարունակում են աշխատել եւ չեն պատրաստւում իրենց երկրները վերադառնալ:
  -   Միջազգային