Հնդկաստանն ու Մեքսիկան առաջին տեղերն են զբաղեցնում դէպի ԱՄՆ
«ուղեղների արտահոսքով»
23-02-2009 16:42:00 | | Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դէպի ԱՄՆ «ուղեղների
արտահոսքով» Մեքսիկան երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում
Հնդկաստանից յետոյ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի»
գործակալութիւնը, ասւում է Մեքսիկայի Հիւսիսային Ամերիկայի
ուսումնասիրութեան գիտահետազօտական կենտրոնի զեկոյցում:
Ըստ ուսումնասիրութեան տուեալների, Միացեալ Նահանգներում
աշխատում են 500 հազարից աւելի մեքսիկացի գիտնականներ: Առաջին
տեղում Հնդկաստանն է` աւելի քան 600 հազար գիտնական: Մեքսիկային
յաջորդում են Ֆիլիպինները, Չինաստանը, Կանադան, Գերմանիան եւ Մեծ
Բրիտանիան:
Զեկոյցում նշւում է, որ Լատինական Ամերիկայից գաղթածները,
չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հաջողութեամբ
շարունակում են աշխատել եւ չեն պատրաստւում իրենց երկրները
վերադառնալ: