Հնդկաստանն ու Մեքսիկան առաջին տեղերն են զբաղեցնում դեպի ԱՄՆ<br /> «ուղեղների արտահոսքով»<br />


Հնդկաստանն ու Մեքսիկան առաջին տեղերն են զբաղեցնում դեպի ԱՄՆ
«ուղեղների արտահոսքով»

  • 23-02-2009 16:42:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեպի ԱՄՆ «ուղեղների արտահոսքով» Մեքսիկան երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում Հնդկաստանից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ասվում է Մեքսիկայի Հյուսիսային Ամերիկայի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի զեկույցում: Ըստ ուսումնասիրության տվյալների, Միացյալ Նահանգներում աշխատում են 500 հազարից ավելի մեքսիկացի գիտնականներ: Առաջին տեղում Հնդկաստանն է` ավելի քան 600 հազար գիտնական: Մեքսիկային հաջորդում են Ֆիլիպինները, Չինաստանը, Կանադան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Զեկույցում նշվում է, որ Լատինական Ամերիկայից գաղթածները, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հաջողությամբ շարունակում են աշխատել եւ չեն պատրաստվում իրենց երկրները վերադառնալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play