Կոսովոն նշում է անկախութեան առաջին տարեդարձը<br />


Կոսովոն նշում է անկախութեան առաջին տարեդարձը

  • 17-02-2009 17:46:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի ինքնահռչակ հանրապետութիւնն այսօր նշում է իր անկախութեան առաջին տարեդարձը: Այդ ժամանակամիջոցում Կոսովոն ձեռք է բերել սեփական օրհներգ, դրօշ, սահմանադրութիւն եւ պետականութեան մի ամբողջ շարք այլ ատրիբուտներ, այդուհանդերձ դիտորդներից շատերը երկրի իրադրութիւնը գնահատում են անկայուն: Անվտանգութիւնն այստեղ այսօր էլ ապահովում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը, իսկ տնտեսութիւնը ուղղակիօրէն կախուած է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ֆինանսական օգնությունից, որ կազմում է հարիւրաւոր միլիոն եւրօ: Կոսովոյի անկախութիւնը ճանաչել են 54 պետութիւն, ներառեալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան: Մինչդեռ, Սերբիան շարունակում է Կոսովոն համարել իր տարածքի անքակտելի մաս: Բելգրադի դիրքորոշումը պաշտպանում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ բազմաթիւ այլ երկրներ, որոնց կարծիքով Կոսովոյի անկախութեան հռչակումը հակասում է միջազգային իրաւունքին: Այդ քայլի օրինականութեան հարցը Սերբիայի պահանջով յանձնուած է Հաագայի միջազգային դատարանի քննությանը:
  -   Միջազգային