Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն դոլարի<br /> դրամաշնորհ<br />


Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն դոլարի
դրամաշնորհ

  • 22-12-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը ՀՀ կառավարութեան անունից Ասիական զարգացման բանկի հետ ստորագրել են Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման ծրագրի նախապատրաստման նպատակով տեխնիկական օժանդակության տրամադրման վերաբերեալ համաձայնագիր, որով ԱԶԲ-ն Տեխնիկական օժանդակության յատուկ հիմնադրամի միջոցներից Հայաստանի կառավարութեանը դրամաշնորհային հիմունքներով կտրամադրի 1 մլն դոլար: Տեխնիկական օժանդակության ծրագրում ներառվել է հայկական կողմի առաջարկը` ծրագրի շրջանակում տասնամեայ գործողութիւնների ծրագիրը մշակելիս հաշուի առնել հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի հարաւային յատուածում երկաթգծի եւ աւտոճանապարհի միաժամանակեայ կառուցման հնարաւորութիւնը:
  -   Տնտեսութիւն