Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն դոլարի<br /> դրամաշնորհ<br />


Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն դոլարի
դրամաշնորհ

  • 22-12-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ կառավարության անունից Ասիական զարգացման բանկի հետ ստորագրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի նախապատրաստման նպատակով տեխնիկական օժանդակության տրամադրման վերաբերյալ համաձայնագիր, որով ԱԶԲ-ն Տեխնիկական օժանդակության հատուկ հիմնադրամի միջոցներից Հայաստանի կառավարությանը դրամաշնորհային հիմունքներով կտրամադրի 1 մլն դոլար: Տեխնիկական օժանդակության ծրագրում ներառվել է հայկական կողմի առաջարկը` ծրագրի շրջանակում տասնամյա գործողությունների ծրագիրը մշակելիս հաշվի առնել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածում երկաթգծի եւ ավտոճանապարհի միաժամանակյա կառուցման հնարավորությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play