Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն դոլարի
դրամաշնորհ
22-12-2008 15:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ներսէս Երիցյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն
Սարգսեանը ՀՀ կառավարութեան անունից Ասիական զարգացման բանկի հետ
ստորագրել են Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման ծրագրի
նախապատրաստման նպատակով տեխնիկական օժանդակության տրամադրման
վերաբերեալ համաձայնագիր, որով ԱԶԲ-ն Տեխնիկական օժանդակության
յատուկ հիմնադրամի միջոցներից Հայաստանի կառավարութեանը
դրամաշնորհային հիմունքներով կտրամադրի 1 մլն դոլար:
Տեխնիկական օժանդակության ծրագրում ներառվել է հայկական կողմի
առաջարկը` ծրագրի շրջանակում տասնամեայ գործողութիւնների ծրագիրը
մշակելիս հաշուի առնել հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի
հարաւային յատուածում երկաթգծի եւ աւտոճանապարհի միաժամանակեայ
կառուցման հնարաւորութիւնը: