ՀՀ ԱԺ-Ն ՍԿՍԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՍԿՍԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 12-11-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 12-ի լիագումար նիստում սկսեց 2009թ. պետբիւջէի մասին օրէնքի նախագծի քննարկումը: Կառավարութիւնը հոկտեմբերի վերջին ԱԺ մշտական յանձնաժողովներում քննարկված նախագիծը ներկայացրել է անփոփոխ: Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, նախնական քննարկումներից յետոյ ԱԺ-ից ստացուել է շուրջ 400 գրաւոր առաջարկ: Դրանց, ինչպէս եւ լիագումար նիստում քննարկումների ժամանակ արուելիք առաջարկութիւնների հիման վրայ կառավարութիւնը կլրամշակի օրինագիծը: Ըստ ներկայացուած նախագծի, ՀՀ 2009թ. համախմբուած բիւջէն եկամուտների գծով կկազմի 927 մլրդ դրամ, ծախսերի գծով` 967 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2009թ. բիւջէները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 50 մլրդ դրամ: 2009թ. պետական բիւջէն եկամուտների գծով նախատեսուած է 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն