ՀՀ ԱԺ-Ն ՍԿՍԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՍԿՍԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 12-11-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 12-ի լիագումար նիստում սկսեց 2009թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Կառավարությունը հոկտեմբերի վերջին ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկված նախագիծը ներկայացրել է անփոփոխ: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նախնական քննարկումներից հետո ԱԺ-ից ստացվել է շուրջ 400 գրավոր առաջարկ: Դրանց, ինչպես եւ լիագումար նիստում քննարկումների ժամանակ արվելիք առաջարկությունների հիման վրա կառավարությունը կլրամշակի օրինագիծը: Ըստ ներկայացված նախագծի, ՀՀ 2009թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 927 մլրդ դրամ, ծախսերի գծով` 967 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2009թ. բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 50 մլրդ դրամ: 2009թ. պետական բյուջեն եկամուտների գծով նախատեսված է 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play