ՀՀ ԱԺ-Ն ՍԿՍԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
12-11-2008 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը
նոյեմբերի 12-ի լիագումար նիստում սկսեց 2009թ. պետբիւջէի մասին
օրէնքի նախագծի քննարկումը: Կառավարութիւնը հոկտեմբերի վերջին ԱԺ
մշտական յանձնաժողովներում քննարկված նախագիծը ներկայացրել է
անփոփոխ:
Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, նախնական
քննարկումներից յետոյ ԱԺ-ից ստացուել է շուրջ 400 գրաւոր առաջարկ:
Դրանց, ինչպէս եւ լիագումար նիստում քննարկումների ժամանակ արուելիք
առաջարկութիւնների հիման վրայ կառավարութիւնը կլրամշակի
օրինագիծը:
Ըստ ներկայացուած նախագծի, ՀՀ 2009թ. համախմբուած բիւջէն
եկամուտների գծով կկազմի 927 մլրդ դրամ, ծախսերի գծով` 967 մլրդ
դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2009թ. բիւջէները եկամուտների եւ ծախսերի
գծով կկազմեն 50 մլրդ դրամ: 2009թ. պետական բիւջէն եկամուտների
գծով նախատեսուած է 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ
դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: