ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԷՊՔԵՐՆ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԼՈՒՐՋ<br /> ՄՏԱՀՈԳՈՒԹԻՎՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ<br />


ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԷՊՔԵՐՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԼՈՒՐՋ
ՄՏԱՀՈԳՈՒԹԻՎՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

  • 12-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի, մարտի 1-2-ի դէպքերն ուսումնասիրող հասարակական յանձնախմբի կողմից հանրութեանը ներկայացրած կեսժամանոց վաւերագրական ֆիլմի բովանդակութիւնը եւ դրանում տեղ գտած կադրերն ու տեսարանները լուրջ մտահոգութիվւն են առաջացնում: Պաշտպանը կոչ է արել մարտի 1-2-ի դէպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակաւոր յանձնաժողովին ուսումնասիրել ֆիլմում ներկայացուած դէպքերն ու իրադարձութիւնները` լրիւ, համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, անհրաժեշտութեան դէպքում միջոցներ ձեռնարկել ֆիլմը համապատասխան փորձաքննության ենթարկելու ուղղութեամբ` դրանում տեղ գտած կադրերի ու տեսարանների իրական եւ չմոնտաժված լինելու հարցը պարզելու նպատակով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, Ա.Յարութիւնեյանը անհետաձգելի ու չափազանց կարեւոր է համարում տեսանյութում ներկայացուած ուժային կառոյցների ներկայացուցիչների առանձնակի դաժան եւ ոչ իրավաչափ գործողութիւնների առնչութեամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողութիւններ կատարելու հրամաններ տուած եւ այդպիսիք անմիջականօրէն իրականացրած անձանց պարզելու եւ պատասխանատւութեան ենթարկելու համար:
  -   Մարդու իրաւունքներ