ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐՆ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԼՈՒՐՋ<br /> ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ<br />


ԸՍՏ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԼՈՒՐՋ
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

  • 12-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի կողմից հանրությանը ներկայացրած կեսժամանոց վավերագրական ֆիլմի բովանդակությունը եւ դրանում տեղ գտած կադրերն ու տեսարանները լուրջ մտահոգություն են առաջացնում: Պաշտպանը կոչ է արել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուսումնասիրել ֆիլմում ներկայացված դեպքերն ու իրադարձությունները` լրիվ, համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել ֆիլմը համապատասխան փորձաքննության ենթարկելու ուղղությամբ` դրանում տեղ գտած կադրերի ու տեսարանների իրական եւ չմոնտաժված լինելու հարցը պարզելու նպատակով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա.Հարությունյանը անհետաձգելի ու չափազանց կարեւոր է համարում տեսանյութում ներկայացված ուժային կառույցների ներկայացուցիչների առանձնակի դաժան եւ ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողություններ կատարելու հրամաններ տված եւ այդպիսիք անմիջականորեն իրականացրած անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play