ՕՊԵՐԱՅԻ ՇԷՆՔԻՆ ՀԱՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆԵԱՅ ԿԱՆԳԱՌ
ԿԱՌՈՒՑԵԼԸ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ,- ԳՏՆՈՒՄ
Է ՀԿԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ
09-09-2008 20:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կոմունիստական
կուսակցութեան կենտկոմի առաջին քարտուղար Ռուբէն Թովմասեանի
գնահատմամբ, Ազատութեան հրապարակում ստրոգետնյա աւտոկանգառ
կառուցելով` իշխանութիւնները փորձում են «ապականել Օպերայի եւ
բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը», ինչը, ըստ նրա,
«վանդալիզմ» է հայ ժողովրդի պատմութեան նկատմամբ: «Օպերայի շէնքը
կառուցուել է 1935թ.-ին Թամանյանի նախագծով, Փարիզում այն արժանացել
է ամենամեծ պարգեւների ու մրցանակների, մինչդեռ այսօր նրա տարածքը
որոշել են ծառայեցնել օլիգարխների շահերին»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցի հետ զրոյցում ասաց Ռ.Թովմասեանը` համոզմունք յայտնելով,
որ այդ ավտոկանգառում կայանվելու են միայն մեծահարուստների, այլ ոչ
թէ արուեստի գործիչների կամ ժողովրդի առջեւ վաստակ ունեցող մարդկանց
մեքենաները: ՀԿԿ-ի առաջնորդի խօսքերով, խայտառակութիւն է այն
միտքն անգամ, որ օպերային ներկայացումների ժամանակ ջիպերն ու միւս
արտասահմանեան մակնիշի մեքենաները բարձր ազդանշան տալով` ելումուտ
են անելու ստորգետնեայ կանգառ:
Ռ.Թովմասյանն անդրադարձաւ վերջին շրջանում ներքաղաքական
դաշտում արձանագրուած բռնարարքներին` թաղապետի թեկնածուի շտաբի
հրկիզման եւ ՏԻՄ ընտրութիւնների օրը դանակահարության փաստերին: Նա
նշեց, որ քանի դեռ երկրում իշխում է ներկայիս ռեժիմը, նման
երեւոյթները շարունակական են լինելու: Ըստ նրա, ներկայ հասարակարգի
հիմնասյուները բռնութիւնն է, մարդկանց ստրկացումը եւ ճնշումը: