ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԻՆ ՀԱՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՆԳԱՌ<br /> ԿԱՌՈՒՑԵԼԸ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ,- ԳՏՆՈՒՄ<br /> Է ՀԿԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ<br />


 

ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԻՆ ՀԱՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՆԳԱՌ
ԿԱՌՈՒՑԵԼԸ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ,- ԳՏՆՈՒՄ
Է ՀԿԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

  • 09-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի գնահատմամբ, Ազատության հրապարակում ստրոգետնյա ավտոկանգառ կառուցելով` իշխանությունները փորձում են «ապականել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը», ինչը, ըստ նրա, «վանդալիզմ» է հայ ժողովրդի պատմության նկատմամբ: «Օպերայի շենքը կառուցվել է 1935թ.-ին Թամանյանի նախագծով, Փարիզում այն արժանացել է ամենամեծ պարգեւների ու մրցանակների, մինչդեռ այսօր նրա տարածքը որոշել են ծառայեցնել օլիգարխների շահերին»,- «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռ.Թովմասյանը` համոզմունք հայտնելով, որ այդ ավտոկանգառում կայանվելու են միայն մեծահարուստների, այլ ոչ թե արվեստի գործիչների կամ ժողովրդի առջեւ վաստակ ունեցող մարդկանց մեքենաները: ՀԿԿ-ի առաջնորդի խոսքերով, խայտառակություն է այն միտքն անգամ, որ օպերային ներկայացումների ժամանակ ջիպերն ու մյուս արտասահմանյան մակնիշի մեքենաները բարձր ազդանշան տալով` ելումուտ են անելու ստորգետնյա կանգառ: Ռ.Թովմասյանն անդրադարձավ վերջին շրջանում ներքաղաքական դաշտում արձանագրված բռնարարքներին` թաղապետի թեկնածուի շտաբի հրկիզման եւ ՏԻՄ ընտրությունների օրը դանակահարության փաստերին: Նա նշեց, որ քանի դեռ երկրում իշխում է ներկայիս ռեժիմը, նման երեւույթները շարունակական են լինելու: Ըստ նրա, ներկա հասարակարգի հիմնասյուները բռնությունն է, մարդկանց ստրկացումը եւ ճնշումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական