Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն ՀՀ-ն, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների ազգային արժանապատվությունը. Սերժ Սարգսյան


 

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն ՀՀ-ն, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների ազգային արժանապատվությունը. Սերժ Սարգսյան

  • 07-06-2026 14:53:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
«Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի: Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն «կախում» ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-նշել է նա:
 
Անդրադառնալով իր թիմակիցների ձերբակալություններին՝ նա ասել է. «Այսօր այն օրը չէ, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելաոճին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը