«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ


 

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ

  • 07-06-2026 14:32:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08:19-ին, թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա. Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել:
 
Ընտրատեղամասի հանձնաժողովը կտրոնը վերցրել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ս. Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին:
 
Ա. Ա.-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
 
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը