Բնապահպանական պետտեսչութիւնը «GeoProMining» ընկերութիւնում երբեւէ ստուգումներ չի անցկացրել


Բնապահպանական պետտեսչութիւնը «GeoProMining» ընկերութիւնում երբեւէ ստուգումներ չի անցկացրել

  • 05-04-2011 16:27:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական պետական տեսչութիւնը ստուգումներ չի անցկացրել ,GeoProMiningէ ընկերութիւնում Հայաստանում վերջինիս 4-ամեայ գործունէութեան ընթացքում: Այս մասին ասուած է նախարարութեան աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումեանի` ,էկոլուրե-ին ուղղուած պատասխան նամակում: ,էկոլուրե-ի հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի` Սեւանի աւազանում վերամշակման գործունէութիւն արգելող 10-րդ յօդուածին: Մեր տուեալներով` ընկերութեան գործունէութիւնը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, յանգեցրեցին տասնեակ հազարաւոր տոննա լցակոյտերի գոյացմանը, որոնք պարունակում էն տոքսիկութեան առաջին դասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպէս նաեւ ռադիօակտիւ տարրեր, որոնք բնորոշ էն նմանատիպ բազմամետաղային հանքերին: Հանքանիւթի մանրացումը եւ բաժանումն արդէն իսկ արտադրական գործընթաց է` թէկուզ եւ առանց քիմիական մշակման: Իդէպ, նախարարութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում այն բանի վրայ, որ օրէնքում ոչինչ չի ասւում քիմիական մշակման մասին, այլ պարզապէս արգելւում է ցանկացած վերամշակման գործունէութիւն Սեւանի աւազանում: Արդէն իսկ նկատւում է ընկերութեան գործունէութեան բացասական ազդեցութիւնը Սեւանայ լճի աւազանի վրայ, եւ առաջին հերթին Սոտք գետի եւ ստորգետնեայ ջրերի վրայ: Սոտք գետի յատակային նստուածքում յայտնաբերուել էն Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի Սթկ-ների գերազանցում: Չնայած նրան, որ վերը նշուած ռիսկերը ուշադրութեան էն առնուել, երբ ,Geopromining Goldէ ընկերութեանը 2009թ. ամենաբարձր մակարդակով մերժուեց Սոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիւ, 2011թ. փետրուարին ընկերութիւնը սկսեց իրականացնել իր մտադրութեան առաջին փուլը` հանքանիւթի մանարցման եւ առանձնացման սարքի տեղադրումը: Մեր կարծիքով Բնապահպանութեան նախարարութիւնն իրաւունք չունի իր գլուխն ազատելու ոչինչ չնշանակող նամակներով` հաշուի առնելով Սեւանայ լճի առաջնահերթութիւնը եւ ռազմավարական նշանակութիւնը: Սեւանայ լճի պահպանման համար ծախսւում էն հսկայական ռեսուրսներ, ձեւաւորուել էն տարբեր կ'առոյցնէր, ինչպիսք էն` ,սեւանէ ազգային պարկը եւ նրան առընթեր ստեղծուած Խորհուրդը, ՀՀ Գաա-ին առընթեր Սեւանի պահպանման փորձագիտական յանձնաժողովը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովը: Մենք յոյս ունենք, որ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը կ'արձագանքի ,Geopromining Goldէ ընկերութեան ապօրինի գործունէութեան վերաբերեալ ահազանգին եւ համապատասխան ստորաբաժանումներին կը յանձնարարի` 1. ստուգել Սեւանի աւազանում ,Geopromining Goldէ ընկերութեան գործունէութիւնը ՀՀ օրէնսդրութեան եւ ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի համաձայն 2. Սոտքի հանքանիւթին բնորոշ տարրերի պարունակութեան վերաբերեալ ջրի եւ Սոտք գետի յատակային նստուածքի ուսումնասիրութիւն անցկացնել, ինչպէս նաեւ վերլուծել այն հատուածներից վերցուած նմուշները, որոնք օգտագործւում էն լցակոյտերի տեղադրման համար: Պարոն Փիրումեանի պատասխանում, որտեղ նշւում է, որ ,սեւանէ ազգային պարկի տարածքում ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնն առաջնորդւում է ,սեւանայ լճի մասինէ եւ ,շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան մասինէ ՀՀ օրէնքների պահանջներով, մի քանի չպարզուած հարցեր կան: Մասնաւորապէս, եթէ ,սեւանայ լճի մասինէ օրէնքը նախատեսում է Սեւանի ողջ էկոհամակարգի պահպանումը, այդ թւում եւ բուֆերային գօտում, ապա ինչու՞ է նախարարութիւնն իր գործունէութիւնը սահմանափակում ազգային պարկի տարածքում, եւ ո՞վ է վերահսկողութիւն իրականացնում բուֆերային գօտում: Անհասկանալի է նաեւ, թէ ,բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասինէ ՀՀ օրէնքի եւ ՀՀ ջրային օրէնսգրքի ինչ խախտումներ էն արձանագրուել բնապահպանական տեսչութեան կողմից 2004-2007թթ. ընթացքում, երբ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում էր ,Vedanta resourcesէ ընկերութիւնը: Որքա՞ն տուգանք է ,Vedanta resourcesէ ընկերութիւնը 2004-2007թթ. վճարել յայտնաբերուած խախտումների համար: «Էկոլուր» 05.04.2011.
  -   Մամլո հաղորդագրություն