Բնապահպանական պետտեսչությունը «GeoProMining» ընկերությունում երբեւէ ստուգումներ չի անցկացրել


Բնապահպանական պետտեսչությունը «GeoProMining» ընկերությունում երբեւէ ստուգումներ չի անցկացրել

  • 05-04-2011 16:27:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ չի անցկացրել ,GeoProMiningե ընկերությունում Հայաստանում վերջինիս 4-ամյա գործունեության ընթացքում: Այս մասին ասված է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի` ,ԷկոԼուրե-ին ուղղված պատասխան նամակում: ,ԷկոԼուրե-ի հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքի` Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին: Մեր տվյալներով` ընկերության գործունեությունը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, հանգեցրեցին տասնյակ հազարավոր տոննա լցակույտերի գոյացմանը, որոնք պարունակում են տոքսիկության առաջին դասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպես նաեւ ռադիոակտիվ տարրեր, որոնք բնորոշ են նմանատիպ բազմամետաղային հանքերին: Հանքանյութի մանրացումը եւ բաժանումն արդեն իսկ արտադրական գործընթաց է` թեկուզ եւ առանց քիմիական մշակման: Իդեպ, նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ օրենքում ոչինչ չի ասվում քիմիական մշակման մասին, այլ պարզապես արգելվում է ցանկացած վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում: Արդեն իսկ նկատվում է ընկերության գործունեության բացասական ազդեցությունը Սեւանա լճի ավազանի վրա, եւ առաջին հերթին Սոտք գետի եւ ստորգետնյա ջրերի վրա: Սոտք գետի հատակային նստվածքում հայտնաբերվել են Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի ՍԹԿ-ների գերազանցում: Չնայած նրան, որ վերը նշված ռիսկերը ուշադրության են առնվել, երբ ,Geopromining Goldե ընկերությանը 2009թ. ամենաբարձր մակարդակով մերժվեց Սոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիվ, 2011թ. փետրվարին ընկերությունը սկսեց իրականացնել իր մտադրության առաջին փուլը` հանքանյութի մանարցման եւ առանձնացման սարքի տեղադրումը: Մեր կարծիքով Բնապահպանության նախարարությունն իրավունք չունի իր գլուխն ազատելու ոչինչ չնշանակող նամակներով` հաշվի առնելով Սեւանա լճի առաջնահերթությունը եւ ռազմավարական նշանակությունը: Սեւանա լճի պահպանման համար ծախսվում են հսկայական ռեսուրսներ, ձեւավորվել են տարբեր կառույցներ, ինչպիսք են` ,Սեւանե ազգային պարկը եւ նրան առընթեր ստեղծված Խորհուրդը, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Մենք հույս ունենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարձագանքի ,Geopromining Goldե ընկերության ապօրինի գործունեության վերաբերյալ ահազանգին եւ համապատասխան ստորաբաժանումներին կհանձնարարի` 1. ստուգել Սեւանի ավազանում ,Geopromining Goldե ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրության եւ ,Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքի համաձայն 2. Սոտքի հանքանյութին բնորոշ տարրերի պարունակության վերաբերյալ ջրի եւ Սոտք գետի հատակային նստվածքի ուսումնասիրություն անցկացնել, ինչպես նաեւ վերլուծել այն հատվածներից վերցված նմուշները, որոնք օգտագործվում են լցակույտերի տեղադրման համար: Պարոն Փիրումյանի պատասխանում, որտեղ նշվում է, որ ,Սեւանե ազգային պարկի տարածքում ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է ,Սեւանա լճի մասինե եւ ,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասինե ՀՀ օրենքների պահանջներով, մի քանի չպարզված հարցեր կան: Մասնավորապես, եթե ,Սեւանա լճի մասինե օրենքը նախատեսում է Սեւանի ողջ էկոհամակարգի պահպանումը, այդ թվում եւ բուֆերային գոտում, ապա ինչո՞ւ է նախարարությունն իր գործունեությունը սահմանափակում ազգային պարկի տարածքում, եւ ո՞վ է վերահսկողություն իրականացնում բուֆերային գոտում: Անհասկանալի է նաեւ, թե ,Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքի եւ ՀՀ ջրային օրենսգրքի ինչ խախտումներ են արձանագրվել բնապահպանական տեսչության կողմից 2004-2007թթ. ընթացքում, երբ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում էր ,Vedanta resourcesե ընկերությունը: Որքա՞ն տուգանք է ,Vedanta resourcesե ընկերությունը 2004-2007թթ. վճարել հայտնաբերված խախտումների համար: «ԷկոԼուր» 05.04.2011.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play