Այսօր աւելի քան 500մլն ՀՀ դրամի խնայողութիւն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշուճների ձեռք բերելու մրցոյթի արդիւնքները ՀԷՑ-ում ամփոփելիս։ Ռոմանոս Պետրոսեան
Այսօր աւելի քան 500մլն ՀՀ դրամի խնայողութիւն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշուճների ձեռք բերելու մրցոյթի արդիւնքները ՀԷՑ-ում ամփոփելիս։ Ռոմանոս Պետրոսեան
«Այսօր ավելի քան 500մլն ՀՀ դրամի խնայողություն ունեցանք 25 հազար հատ էլեկտրոնային հաշվիչների ձեռք բերման մրցույթի արդյունքները ՀԷՑ-ում ամփոփելիս։
Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ կը կատարեր ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց եւ թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթեւ ձեռամբ»։
Պետության կողմից լեգիտիմ միջամտության եւ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու եւ խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։
Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռք բերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռք բերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել, սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության եւ մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430մլրդ ՀՀ դրամով եւ հաղթող ճանաչվեց։
Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։
ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողորդին»:
* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ: