Սարգիս Խանդանյանը եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենեակի ղեկավարը մտքեր են փոխանակած ՀՀ-ՆԱՏՕ գործընկերութեան օրակարգի վերաբերեալ
25-08-2026 17:04 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ԱԺ արտաքին հարաբերութիւններու մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 25-ին հանդիպեց Վրաստանին ՆԱՏՕ-ի կապի գրասենեակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։
Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերութիւնները, խօսեց համագործակցութիւնը ընդլայնելու մեծ ներուժի առկայութեան մասին։
Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացուց տարածաշրջանին առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձաւ Հայաստան-Ադրբեջան հարաբերութիւններու կարգաւորման գործընթացին վերջին զարգացումներին։
Ալեքսանդր Վիննիկովը շնորհաւորեց Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցութեամբ։ Վրաստանին ՆԱՏՕ-ի կապի գրասենեակի ղեկավարը խօսեց ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցութեան խորացումէն՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցութիւնը Կոսովոյի ուժերու կազմին իրականացուող խաղաղապահ առաքելութեան։