ՆԱՏՕ-ն Աֆղանստան բեռներ փոխադրելու նոր ուղիներ է փնտրում<br />


ՆԱՏՕ-ն Աֆղանստան բեռներ փոխադրելու նոր ուղիներ է փնտրում

  • 09-12-2008 16:50:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի երկրները Աֆղանստանում գտնուող միջազգային զօրքերի համար նիւթատեխնիկական ապահովման միջոցների փոխադրման այլընտրանքային երթուղիներ են փնտրում, քանի որ եղածները վերջին ժամանակներս ենթարկվում են թալիբների ուժեղ գրոհներին, հաղորդել է բրիտանական «Գարդիան» թերթը: Պակիստանում անցած ամսին տեղի ունեցած չորս լուրջ յարձակումները ամերիկեան եւ ՆԱՏՕ-ական ուղեկցորդ պահակախմբերի վրայ, որոնցից երկուսը վերջին երեք օրուայ ընթացքում, միջազգային ուժերին ստիպում են բեռների տեղափոխման համաձայնագրեր կնքել նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւնների հետ, որոնք հիւսիսից սահմանակից են Աֆղանստանին: Ինչպէս նշում է պարբերականը, ներկայումս ՆԱՏՕ-ն բանակցութիւններ է վարում Թուրքմենիայի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ:
  -   Միջազգային