ՆԱՏՕ-ն Աֆղանստան բեռներ փոխադրելու նոր ուղիներ է փնտրում
09-12-2008 16:50:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի երկրները
Աֆղանստանում գտնվող միջազգային զորքերի համար նյութատեխնիկական
ապահովման միջոցների փոխադրման այլընտրանքային երթուղիներ են
փնտրում, քանի որ եղածները վերջին ժամանակներս ենթարկվում են
թալիբների ուժեղ գրոհներին, հաղորդել է բրիտանական «Գարդիան»
թերթը:
Պակիստանում անցած ամսին տեղի ունեցած չորս լուրջ
հարձակումները ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ուղեկցորդ պահակախմբերի վրա,
որոնցից երկուսը վերջին երեք օրվա ընթացքում, միջազգային ուժերին
ստիպում են բեռների տեղափոխման համաձայնագրեր կնքել նախկին
Խորհրդային Միության հանրապետությունների հետ, որոնք հյուսիսից
սահմանակից են Աֆղանստանին:
Ինչպես նշում է պարբերականը, ներկայումս ՆԱՏՕ-ն
բանակցություններ է վարում Թուրքմենիայի, Ուզբեկստանի եւ
Տաջիկստանի հետ: