ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 25 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 25 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 07-11-2008 18:27:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հիւսիս-արեւմտյան Բաջաուրի շրջանում մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 25 եւ աւելի քան 50 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ծայրահեղականը պայթուցիկ սարքը գործի է դրել այն պահին, երբ տեղական ցեղերի աւագները հաւաքի (ջիրգայի) ժամանակ քննարկում էին տարածաշրջանի թալիբամետ խմբաւորումների դէմ պայքարի համար աշխարհազօրի ստեղծման հարցերը:
  -   Միջազգային