ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 25 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ
07-11-2008 18:27:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի
հիւսիս-արեւմտյան Բաջաուրի շրջանում մահապարտ-ահաբեկչի
իրականացրած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 25 եւ աւելի քան 50
մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ: Այս մասին
հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ծայրահեղականը պայթուցիկ սարքը գործի է դրել այն պահին, երբ
տեղական ցեղերի աւագները հաւաքի (ջիրգայի) ժամանակ քննարկում էին
տարածաշրջանի թալիբամետ խմբաւորումների դէմ պայքարի համար
աշխարհազօրի ստեղծման հարցերը: