ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 50-ԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՄԱՐԴ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 50-ԻՑ ԱՒԵԼԻ
ՄԱՐԴ

  • 30-10-2008 15:52:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի հիւսիս-արեւելյան Ասսամի նահանգում իրականացուած ահաբեկչական գրոհի զոհերի թիւը հասել է 54 մարդու: Վերջին տուեալների համաձայն, 18 պայթիւնների հետեւանքով, որ որոտացել են ոչ մեծ ընդմիջումներով նահանգի մայրաքաղաք Գուվախատիում եւ մի քանի այլ բնակավայրերում, վիրաւորուել է 150-ից աւելի մարդ: Ինքնաշէն ռումբերը տեղադրուած են եղել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում` շուկաներում, առեւտրական թաղամասերու: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հանցագործութեան պատասխանատւութիւնը: Նահանգում ձեռնարկուած են անվտանգութեան ուժեղացուած միջոցներ: Անվտանգութեան ուժերի կարգախմբերը վերահսկողութեան տակ են առել հարեւան շրջանների հետ նահանգը կապող մայրուղիները:
  -   Միջազգային