ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 50-ԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՄԱՐԴ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 50-ԻՑ ԱՎԵԼԻ
ՄԱՐԴ

  • 30-10-2008 15:52:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասսամի նահանգում իրականացված ահաբեկչական գրոհի զոհերի թիվը հասել է 54 մարդու: Վերջին տվյալների համաձայն, 18 պայթյունների հետեւանքով, որ որոտացել են ոչ մեծ ընդմիջումներով նահանգի մայրաքաղաք Գուվախատիում եւ մի քանի այլ բնակավայրերում, վիրավորվել է 150-ից ավելի մարդ: Ինքնաշեն ռումբերը տեղադրված են եղել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում` շուկաներում, առեւտրական թաղամասերու: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հանցագործության պատասխանատվությունը: Նահանգում ձեռնարկված են անվտանգության ուժեղացված միջոցներ: Անվտանգության ուժերի կարգախմբերը վերահսկողության տակ են առել հարեւան շրջանների հետ նահանգը կապող մայրուղիները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play