ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԻՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ<br />


ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԻՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ

  • 29-10-2008 17:29:00   |   |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանում առեւանգուած ինը չինացի նավթագործներից երեքը սպանուեն են պատանդառուների կողմից: Այս ճշտուած տուեալները յայտնել է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուտրիֆ Սիդդիկը: Եվս երեք չինացիներ ազատութեան մէջ են, սակայն` վիրաւոր: Մնացածների ճակատագրի մասին առայժմ ոչինչ յայտնի չէ: Սկզբնապէս Սուդանի իշխանութիւնները հաղորդում էին հինգ չինացիների սպանութեան մասին: Երկուսը, նրանց տուեալների համաձայն, փրկվել են, երկուսը` անհետ կորել: Աւելի ուշ ՉԺՀ ԱԳՆ-ում հաստատել էին Չինաստանի չորս քաղաքացիների սպանութիւնը: Չինաստանի քաղաքացիները` Չինական ազգային նավթագործական կորպորացիայի երեք ճարտարագէտներ եւ վեց բանուորներ, որոնք արդիւնամշակման աշխատանքներ էին կատարում Սուդանի հիմնական նաւթաբեր Աբիեյի շրջանում, զինուած մի խումբ մարդկանց կողմից գերեվարուել էին հոկտեմբերի 18-ին Հարաւային Կորդոֆանի նահանգում:
  -   Միջազգային