ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԻՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ<br />


ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԻՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ

  • 29-10-2008 17:29:00   | Սուդան  |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանում առեւանգված ինը չինացի նավթագործներից երեքը սպանվեն են պատանդառուների կողմից: Այս ճշտված տվյալները հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուտրիֆ Սիդդիկը: Եվս երեք չինացիներ ազատության մեջ են, սակայն` վիրավոր: Մնացածների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Սկզբնապես Սուդանի իշխանությունները հաղորդում էին հինգ չինացիների սպանության մասին: Երկուսը, նրանց տվյալների համաձայն, փրկվել են, երկուսը` անհետ կորել: Ավելի ուշ ՉԺՀ ԱԳՆ-ում հաստատել էին Չինաստանի չորս քաղաքացիների սպանությունը: Չինաստանի քաղաքացիները` Չինական ազգային նավթագործական կորպորացիայի երեք ճարտարագետներ եւ վեց բանվորներ, որոնք արդյունամշակման աշխատանքներ էին կատարում Սուդանի հիմնական նավթաբեր Աբիեյի շրջանում, զինված մի խումբ մարդկանց կողմից գերեվարվել էին հոկտեմբերի 18-ին Հարավային Կորդոֆանի նահանգում:
Նոյյան տապան  -   Միջազգային