ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ԴԷՄ<br /> ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ<br />


ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ԴԷՄ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

  • 23-10-2008 19:04:00   |   |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանը ուկրաինական գոլոդոմորը ճանաչել է մարդկութեան դէմ հանցագործութիւն եւ ցավակցություն յայտնել ուկրաինական ժողովրդին: Այս մասին ասւում է Եւրախորհրդարանի բանաձեւում, որը հոկտեմբերի 23-ին հաւանութեան է արժանացել Ստրասբուրգում կայացած նիստում: Բանաձեւը բաղկացած է երկու կէտից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Առաջին կէտում գոլոդոմորը ճանաչւում է սարսափելի հանցագործութիւն ուկրաինական ժողովրդի եւ մարդկութեան դէմ, խստիւ դատապարտւում են այդ գործողութիւնները, մասնաւորապէս ուկրաինական գիւղացիութեան դէմ, որոնք ուղեկցուել են մարդկանց զանգվածային ոչնչացմամբ եւ իրաւունքների եւ ազատութիւնների խախտմամբ, յարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց յիշատակին, ովքեր մահացել են 1932-1933 թուականների արհեստական սովի հետեւանքով, ինչպէս նաեւ կոչ է արւում նախկին ԽՍՀՄ երկրներին բացել Գոլոդոմորի մասին արխիւները` այդ ողբերգութեան կազմակերպման վերաբերեալ ուսումնասիրությունների իրականացման համար: Բանաձեւի երկրորդ կէտում առաջարկւում է յանձնարարել Եւրախորհրդարանի նախագահին բանաձեւի տեքստը ուղարկել ԵՄ Խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ուկրաինայի նախագահին եւ կառավարութեանը, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին, ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարին եւ Եւրոպայի Խորհրդի գլխաւոր քարտուղարին:
  -   Միջազգային