ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ<br />


ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

  • 22-10-2008 18:16:00   |   |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի արուարձանում կայացել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի եւ ԱՄՆ-ի շտաբի պետերի միացեալ կոմիտէի ղեկավար Մայքլ Մուլենի հանդիպումը: Ամերիկացի բարձրաստիճան մի զինուորական, մեկնաբանելով հանդիպման փաստը, «Ֆրանսպրեսին» անանուն մնալու պայմանով յայտնել է, որ «ստրատեգիական առումով կարեւոր է համարում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխօսութեան շարունակումը», «իմաստաւորուած փոխհարաբերությունները» Մոսկուայի հետ տեւական ժամանակամիջոցի համար: Ամերիկացի զինվորականը պնդում է, որ Մուլենի հետ անձնական հանդիպման մասին խնդրել է պարոն Մակարովը, եւ ամերիկացի գեներալը դա «դրական քայլ» է համարել: Պենտագոնի ներկայացուցիչը յայտնել է, որ Միացեալ Նահանգները նույնպես կողմնակից է Ռուսաստանի հետ ռազմական ասպարէզում «բաց երկխօսութիւն», ինչը դադարեցուել էր Վրաստանի իրադարձութիւններից յետոյ: Ըստ Նիկոլայ Մակարովի, նա Մայքլ Մուլենի հետ պայմանաւորուել է քննարկել «ռազմական բնոյթի սկզբունքային հարցերը հեռախօսով կամ անձնական հանդիպումների ժամանակ»:
  -   Միջազգային