ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 25 ՄԱՐԴ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 25 ՄԱՐԴ

  • 11-09-2008 14:58:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հիւսիս-արեւմտյան Դիրի շրջանում սուննի մահմեդականներին պատկանող մզկիթի վրայ ահաբեկիչների յարձակման հետեւանքով զոհուել է 25 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 50 մարդ: Ինչպէս տեղեկացրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, զինյալները նռնակներ են նետել եւ գնդակոծել Բանայ գիւղի մզկիթը: Գրոհայիններին յաջողուել է թաքնվել: Ծայրայեղական կազմակերպություններից ոչ մէկը առայժմ չի ստանձնել այդ յարձակման պատասխանատւութիւնը: Գրոհը ձեռնարկել են, ինչպէս այստեղ ենթադրում են, շրջանում թալիբների ջոկատներին հակազդելու մասին տեղի աւագանու որոշումից դժգոհ գրոհայինները: Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին դատապարտել է ահաբեկութեան կազմակերպիչներին եւ ցավակցություն յայտնել զոհվածների ընտանիքներին:
  -   Միջազգային