ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 25 ՄԱՐԴ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 25 ՄԱՐԴ

  • 11-09-2008 14:58:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հյուսիս-արեւմտյան Դիրի շրջանում սուննի մահմեդականներին պատկանող մզկիթի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 25 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 50 մարդ: Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, զինյալները նռնակներ են նետել եւ գնդակոծել Բանայ գյուղի մզկիթը: Գրոհայիններին հաջողվել է թաքնվել: Ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը առայժմ չի ստանձնել այդ հարձակման պատասխանատվությունը: Գրոհը ձեռնարկել են, ինչպես այստեղ ենթադրում են, շրջանում թալիբների ջոկատներին հակազդելու մասին տեղի ավագանու որոշումից դժգոհ գրոհայինները: Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին դատապարտել է ահաբեկության կազմակերպիչներին եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play