ՌԴ ՊՆ-Ն ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ<br />


ՌԴ ՊՆ-Ն ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

  • 22-08-2008 16:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը մինչեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարութեան կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցութեան յետագայ հեռանկարների մասին որոշման ընդունումը ժամանակաւորապէս «սառեցրել» է ռազմական համագործակցութիւնը դաշինքի հետ: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: «ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը համալիր հարց է, եւ մինչեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարութեան կողմից որոշման ընդունումը, թէ ինչպիսին կլինի այն, պաշտպանութեան նախարարութիւնը «սառեցրել» է ռազմական համագործակցութիւնը դաշինքի հետ»,- բացատրել է Ռոգոզինը:
  -   Միջազգային