ՄՈՍԿՎԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի պաշտպանության
նախարարությունը մինչեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա հեռանկարների մասին որոշման
ընդունումը ժամանակավորապես «սառեցրել» է ռազմական
համագործակցությունը դաշինքի հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի»
գործակալությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը համալիր հարց է, եւ մինչեւ
Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից որոշման ընդունումը, թե
ինչպիսին կլինի այն, պաշտպանության նախարարությունը «սառեցրել» է
ռազմական համագործակցությունը դաշինքի հետ»,- բացատրել է Ռոգոզինը: