2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ<br /> 16,8%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ
16,8%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 05-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-ապրիլին Հայաստանում իրականացուել է 71 մլրդ 132,9 մլն դրամի (աւելի քան 230,7 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում` շինարարութեան ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 58 մլրդ 9,3 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-ապրիլի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 16,8%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 17,6%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 7,6%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,3%-ը` համայնքների միջոցների, 1,8%-ը Համաշխարհային բանկի, 5,2%-ը` մարդասիրական օգնութեան, 56,2%-ը մասնաւոր կազմակերպութիւնների, եւ 28,9%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն