2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ<br /> 16,8%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ
16,8%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 05-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում իրականացվել է 71 մլրդ 132,9 մլն դրամի (ավելի քան 230,7 մլն ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում` շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 58 մլրդ 9,3 մլն դրամ: 2007թ.-ի հունվար-ապրիլի համեմատ շինարարության ծավալը, համադրելի գներով, աճել է 16,8%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 17,6%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 7,6%-ն իրականացվել է պետբյուջեի, 0,3%-ը` համայնքների միջոցների, 1,8%-ը Համաշխարհային բանկի, 5,2%-ը` մարդասիրական օգնության, 56,2%-ը մասնավոր կազմակերպությունների, եւ 28,9%-ը` բնակչության միջոցների հաշվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն