ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 02-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցուած 1,3% գնաճի վրայ իր որոշակի ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 5,7% եւ 7,5% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինանիւթերի ապրանքախմբում 2008թ. մայիսին 2007թ. մայիսի համեմատ արձանագրուել է 4%, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` 2,1% գնաճ: Վերջինս մեծապէս պայմանաւորուել է գաջի եւ ցեմենտի, համապատասխանաբար, 2,8% եւ 7,3% գնաճով: Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի, գրենական պիտոյքների, ոսկերչական ապրանքների, դեղամիջոցների, գեղայարդարման ապրանքների, կահոյքի, կենցաղային էլեկտրաապրանքների, այգեգործական, անձնապիտոյ ապրանքների, կոշկեղենի, լւացող միջոցների ապրանքախմբերում 2008թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցուել է 0,1-1,7% գնաճ: Մշակոյթի ապրանքների եւ վառելիքի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 2-0,7%-ով, իսկ գորգեղէնի գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն