ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 02-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցված 1,3% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 5,7% եւ 7,5% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինանյութերի ապրանքախմբում 2008թ. մայիսին 2007թ. մայիսի համեմատ արձանագրվել է 4%, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` 2,1% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է գաջի եւ ցեմենտի, համապատասխանաբար, 2,8% եւ 7,3% գնաճով: Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի, գրենական պիտույքների, ոսկերչական ապրանքների, դեղամիջոցների, գեղահարդարման ապրանքների, կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների, այգեգործական, անձնապիտո ապրանքների, կոշկեղենի, լվացող միջոցների ապրանքախմբերում 2008թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0,1-1,7% գնաճ: Մշակույթի ապրանքների եւ վառելիքի գները նշված ժամանակահատվածում նվազել են 2-0,7%-ով, իսկ գորգեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play