ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ ՊԱՏՈՒԱՒՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ
ՇՆՈՐՀՈՒԵԼ ՀԱՅ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
26-03-2008 16:10:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թատերական արուեստի
բնագաւառում ներդրած նշանակալի աւանդի համար եւ Թատրոնի միջազգային
օրուայ կապակցութեամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մարտի 26-ի
հրամանագրով արուեստի եւ մշակոյթի մի խումբ գործիչների շնորհուել են
Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից:
Ժողովրդական արտիստի պատուաւոր կոչում է շնորհուել`
Կիմ Անդրանիկի Երիցյանին - Երեւանի Հր.Ղափլանեանի անուան
պետական դրամատիկական թատրոնի դերասան,
Իրինա Սերգեյի Մարչենկոյին - Կ.Ստանիսլավսկու անուան պետական
ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Ռոզա Մարկոսի Մխիթարեանին - Վանաձորի Հ.Աբելեանի անուան
պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Ռաֆայէլ Քրիստափորի Ջրբաշյանին - ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ
կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր:
Վաստակաւոր արտիստի պատուաւոր կոչում է շնորհուել`
Գէորգի Քրիստափորի Ամիրագովին - Երեւանի երիտասարդական
կամերային թատրոնի դերասանի, ռեժիսոր,
Ռազմիկ Նիկադիմի Խոսրոեվին - Գ.Սունդուկեանի անուան ազգային
ակադեմիական թատրոնի դերասան,
Լուսինէ Պարոյրի Կիրակոսեանին - Երեւանի Հր.Ղափլանեանի անուան
դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Դավիթ Վարազդատի Յակոբեանին - Երեւանի «Համազգային» պետական
թատրոնի դերասան, ռեժիսոր
Ալիս Արամի Հեքիմբաշյանին - Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ
բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրիչ, Երեւանի Կոմիտասի
անուան պետական կոնսերուատորիայի դասախօս,
Մարիամ Մովսէսի Ղազարեանին - Հ.Պարոնեանի անուան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի,
Արա Աշոտի Մաթեւոսյանին - Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի
դերասան,
Սիլվա Համբարձումի Յուզբաշյանին - Հայաստանի պետական
ֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող,
Կարեն Սերգեյի Ջանգիրովին - Գ.Սունդուկեանի անուան ազգային
ակադեմիական թատրոնի դերասան:
Վաստակաւոր նկարչի պատուաւոր կոչում է շնորհուել`
Մարտիրոս Խաչատուրի Բադալեանին - Երեւանի խամաճիկների պետական
թատրոնի գլխաւոր նկարիչ:
Արուեստի վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում է շնորհուել`
Վրէժ Յարութիւնի Յակոբեանին - Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի
եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէնի տեղակալ,
Լարիսա Վլադիմիրի Մանգասարովային - Հ.Թումանյանի անուան
տիկնիկային պետական թատրոնի բեմադրիչ,
Արզաս Գրիգորի Ոսկանյանին - կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի
անուան պետական կոնսերուատորիայի ազգային նուագարանների եւ հայ
երգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
Վիգէն Բորիսի Ստեփանեանին - բեմադրիչ: