ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ
ՇՆՈՐՀՎԵԼ ՀԱՅ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
26-03-2008 16:10:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թատերական արվեստի
բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային
օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի
հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել են
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից:
Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել`
Կիմ Անդրանիկի Երիցյանին - Երեւանի Հր.Ղափլանյանի անվան
պետական դրամատիկական թատրոնի դերասան,
Իրինա Սերգեյի Մարչենկոյին - Կ.Ստանիսլավսկու անվան պետական
ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Ռոզա Մարկոսի Մխիթարյանին - Վանաձորի Հ.Աբելյանի անվան
պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյանին - ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ
կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր:
Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել`
Գեորգի Քրիստափորի Ամիրագովին - Երեւանի երիտասարդական
կամերային թատրոնի դերասանի, ռեժիսոր,
Ռազմիկ Նիկադիմի Խոսրոեվին - Գ.Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոնի դերասան,
Լուսինե Պարույրի Կիրակոսյանին - Երեւանի Հր.Ղափլանյանի անվան
դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Դավիթ Վարազդատի Հակոբյանին - Երեւանի «Համազգային» պետական
թատրոնի դերասան, ռեժիսոր
Ալիս Արամի Հեքիմբաշյանին - Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ
բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրիչ, Երեւանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի դասախոս,
Մարիամ Մովսեսի Ղազարյանին - Հ.Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի,
Արա Աշոտի Մաթեւոսյանին - Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի
դերասան,
Սիլվա Համբարձումի Յուզբաշյանին - Հայաստանի պետական
ֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող,
Կարեն Սերգեյի Ջանգիրովին - Գ.Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոնի դերասան:
Վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվել`
Մարտիրոս Խաչատուրի Բադալյանին - Երեւանի խամաճիկների պետական
թատրոնի գլխավոր նկարիչ:
Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել`
Վրեժ Հարությունի Հակոբյանին - Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի
եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ,
Լարիսա Վլադիմիրի Մանգասարովային - Հ.Թումանյանի անվան
տիկնիկային պետական թատրոնի բեմադրիչ,
Արզաս Գրիգորի Ոսկանյանին - կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ
երգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
Վիգեն Բորիսի Ստեփանյանին - բեմադրիչ: